Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունցեող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց

ՊՐՈՖԵՍՈՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՈւՎՈՐՈՎԻ ԱՅՑԸ ԴՊՐՈՑ

Ալեքսանդր Սուվորով (ծնվել է 1953թ-ի հունիսի 3-ին, Ֆրունզեյում. Ղրղզստան) — ռուս հոգեբան, մանկավարժ, պոետ, հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր: Ալեքսանդր Սուվորովը աշխարհում այն եզակի կույր-խուլ անձանցից է, ով հասել է իր զարգացման բարձրագույն մակարդակին: 3 տարեկանում նա կորցրել է տեսողությունը, իսկ 9 տարեկանում` լսողությունը:  18 տարեկանում կրթություն է ստացել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում որպես ստաժոր: 1972-1971թթ-սովորել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Նա այժմ աշխատում է Ռուսաստանի կրթության ակադեմիայի հոգեբանության ինստիտուտում: 1996թ-ից դոցենտ է, իսկ 199թ-ից Ռուսաստանի կրթության ակադեմիայի մանկավար-ական անթրոպոլոգիայաի (մարդաբանության) ամբիոնի պրոֆեսոր:

   

 

Ունի բազմաթիվ մրցանակներ.

  • Սասկուէխանի համալսարանի (ԱՄՆ) հումանիտար գիտությունների միջազգային պատվավոր դոկտոր
  • Լև Տոլստոյի ոսկե մեդալակիր
  • Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի անդամ
  • Հուշամեդալ` նվիրված կամավորների միջազգային օրվան` շնորհվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից

Սուվորովի հետ հանդիպեցին մեր դպրոցի տարրական դասարանների երիտասարդ մանկավարժները և հատուկ մանկավարժը:

Վաղ մանկության տարիներին տեսողությունն ու լսողությունը կորցրած պրոֆեսորը մասնագետների հետ կիսվեց իր փորձով, քննարկվեցին կույր-խուլ երեխաների կրթության, դաստիարակության մի քանի հիմնահարցեր, սակայն բազմաթիվ հարցեր մնացին չքննարկված` կապված ժամանակի սղության հետ: Սուվորովը ծանոթացավ նաև մեր դպրոցի հետ, դպրոցում կատարվող աշխատանքների և այլ գործառույթների հետ: Տպավորիչ էր Ալեքսանդր Սուվորովի հանդիպումը մեր աշակերտ, կույր-խուլ Նարեկի հետ: Քանի որ Նարեկի մոտ բացակայում էր խոսքը, նրանց շփումը սահմանափակվեց միայն շոշափելիքով:

Հանդիպման վերջում դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը Ալեքսանդր Սուվորովին հանձնեց Երևանի խորհրդանիշներով քանդակ:

Մենք շնորհակալ ենք հարգարժան պրոֆեսորից` մեր դպրոց այցելության, մասնագիտական խորհուրդների, ինչպես նաև իր մարդասիրական աշխատանքի համար: