Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունցեող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Շնորհավոր 60 ամյակդ սիրելի տնօրեն

Խոսք շնորհավորանքի

Կան մարդիկ, ովքեր, ընտրելով իրենց մասնագիտությունն ու աշխատանքը, նրանց հավատարիմ են մնում ամբողջ կյանքում: Այդպիսի մարդկանցից է Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թ.14 հատուկ դպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ պարոն Ալեքսան Ահարոնյանը, Մարդ, ով շատերին է վարակում իր մեծասրտությամբ, բարությամբ, առաքինությամբ, ընկերոջ նկատմամբ ունեցած կարեկցանքով ու մեծ հումանիզմով, ով չի դադարում զարմացնել իր Մարդ տեսակով:
Շուրջ 20 տարի նա ղեկավարում է դպրոցը, ուր տիրում է առողջ մթնոլորտ, ավանդությունների և ջերմ հարաբերությունների համակարգ:
Օրինակելի տնօրենն իր սաների հոգում սերմանում է բնավորության յուրահատուկ գծեր` ինքնամոռաց նվիրում իր գործին ու կոչմանը, պահանջկոտություն, բարություն, պատասխանատվություն, աշխատասիրություն, և ձեռնամուխ է լինում նրանց հուզող խնդիրների լուծման ամենօրյա մտահոգությամբ և գործնական աջակցությամբ:
Ահորոնյանի կյանքի 3 տասնամյակներն անցել են դպրոցում, ուր նա բազմաբովանդակ աշխատանքներ է կատարում ուսուցման արդյունավետության, երեխաների հմտություններն ու կարողությունները զարգացնելու գործում: Նա ունի հարուստ փորձ, և աշխատանքի այդ ձևերը նպատակ են հետապնդում զարգացնել երեխաների տրամաբանական ակտիվությունը, ծանոթությունը շրջակա միջավայրին, նրանց ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը:
Դպրոցի առջև ծառացած բարդ ու բազմաբովանդակ խնդիրների արդյունավետ լուծման գործում անսպառ եռանդ ենք ցանկանում հարգելի տնօրենին: Չէ որ մենք միասին ենք պայքարել այն լուսավոր գաղափարների համար, որոնք այսուհետ պիտի բերեն խաղաղություն, ժողովրդավարություն, լույս և արդարություն:
Այսպիսին գիտենք մենք նրան` հարգելի տնօրեն Ա.Ահարոնյանին, ում ծննդյան 60 ամյակը ջերմորեն, շնորհակալական զգացումով և երախտագիտությամբ ենք շնորհավորում և մաղթում առավել բեղմնավոր գործունեություն, առողջություն և անմնացորդ նվիրում:


Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող
երեխաների թ.14 հատուկ դպրոցի աշխատակազմ, ծնողական և
աշակերտական խորհուրդներ