Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունցեող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց

Միջոցառում՝ նվիրված կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանին

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 3-
ին, Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվ. ՏԽՈՒԵ թ.14 հատուկ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված կոմպոզիտոր Ն. Տիգրանյանին:

Միջոցառման ընթացքում դպրոցի բակում տեղի ունեցավ Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան), ինչպես նաև դպրոցի թոշնած ծառին նոր շունչ տված Հայկ Թոքմաջյանի կողմից ծառի քանդակի բացումը:

Գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվեցին գովասանագրերով, ինչպես նաև տնօրինության կողմից դպրոցի բարձրագույն պարգևով ՝ Ն. Տիգրանյանի ոսկե մեդալով, պարգևատրվեցին քանդակագործներ՝ Գետիկ Բաղդասարյանը, Հայկ Թոքմաջյանը և դպրոցի պատմության ուսուցիչ՝ Արամ Ղանդիլյանը:

Միջոցառումն եզրափակվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Համբարձում Մհերյանի անվան դասասենյակի բացման արարողությամբ: