Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունցեող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց

ՀԻՄՆԱԴՐԱՄ

«Մանկան Աչքեր» Բարեգործական Հիմանդրամ

«Մանկան Աչքեր» Բարեգործական Հիմանդրամը իր հիմնադիր կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2010թ. օգօստոսի 20-ին հիմնադիր որոշմամբ և գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի համաձայն և սույն կանոնադրության հիման վրա:

Հիմնադրամի շահառումներն են` ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի տեսողության խանգարուներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և դպրոցում սովորող տեսողական խնդիրներ ունեցող երեխաները:

         

Հիմնադրամի խնդիրները, նպատակները և գործունեության տեսակները

Հիմնադրամի խնդիրներն են անհրաժեշտ կոնկրետ միջոցառումների ձեռնարկումը, որոնք նպատակաուղղված են երեխաների առողջության պահպանման, նրանց համակողմանի դաստիարակության ու զարգացման բոլոր ծրագրերի կատարելագործմանը, մասնավորապես որբ և հաշմանդամ երեխաների կենսագործունեության ապահովմանը:

Հիմնադրամի նպատակներն են.

նպաստել երեխաների դաստիարակության, կրթության, մասնագիտության, ընտրության, բուժսպասարկման և ժամանցի կազմակերպման, երեխաների իրավունքների իրականացման պայմանների հետազոտմանը, առանձնակի ուշադրություն դարձնելով հասարակության միջամտությունը պահանջող և հասարակության կողմից խնամքի կարիք ունեցող երեխաների կենսագործունեության ապահովմանը, այդ ոլորտում համապատասխան հետազոտությունների արդյունքների հիման վրա անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար, նպաստել ընտանիքում երեխաների դաստիարակության խնդիրների նկատմամբ հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնացմանը, ընտանեկան հանգստի ու ժամանցի բարելավման համար պայմանների ստեղծմանը, ակտիվորեն պրոպագանդել ընտանեկան դաստիարակության լավագույն փորձը, ի հայտ բերել,ուսումնասիրել և պրոպագանդել քաղաքացիների, պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների օգտակար նախաձեռնությունները, որոնց նպատակն է որբ և հաշմանդամ երեխաների զարգացման համար ներդաշնակ պայմանների ստեղծումը, նրանց ժամանցի կազմակերպման, կրթության խնդիրների ինքնատիպ լուծումները այդ նախաձեռնությունների ու դրական փորձի տարածման համար նյութական, բարոյական ու կազմակերպչական աջակցության ապահովումը, կազմակերպել առանձնապես օժտված հաշմանդամ երեխաների հայտնաբերումը, օժանդակել նրանց տաղանդների բացահայտմանն ու կայացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, նպաստել մանկության խնդիրների ուսումնասիրման ու լուծման, խաղաղության ու փոխըմբռման ոգով երեխաների դաստիարակության ասպարեզում միջազգային բազմակողմանի համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Այդ նպատակով համագործակցել շահագրգիռ կազմակերպությունների հետ, կազմակերպել մշակութային ու սպորտային միջոցառումներ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում , այնպես էլ արտերկրում` երեխաների բազմակողմանի և առողջ ապրելակերպի զարգացմանն ու խորացմանը նպաստելու համար:

Հիմնադրամը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`հրատարակչական գործ /մեթոդական ձեռնարկների տպագրություն/, տպագրությունվճարովի դասընթացների կազմակերպում, օտար լեզուների ուսուցումտեսողության խանգարումներ ունեցող երեխաների առողջության պահպանման գործունեություն:

Հաշվեհամար`

Բանկ` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Արաբկիրի մասնաճյուղ

ք. Երևան, Կոմիտաս 57

Ստացող` «Մանկան աչքեր» ԲՀ

հ/հ` 163058008711 (AMD)

հ/հ` 163058008729 (USD)

հ/հ` 163058008745 (RUR)

հ/հ` 163058008737 (EUR)

Զվարթնոց օդանավակայան

Բացվեց Զվարթնոց օդանավակայանի Դյութի Ֆրիում տեղադրված հերթական արկղիկը: