Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունցեող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց

ԾՐԱԳՐԵՐ

Ծրագրեր

Դպրոցի զարգացման ծրագրի դրույթներն են.

Տեսողության խնդիրներով ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթությունից:

Դպրոցում ավելացնել չտեսնող երեխաների համար մասնագիտությունների քանակը:

Բրայլյան համակարգի ուսուցումը կույր և մնացորդային տեսողությունով երեխաների համար դարձնել պարտադիր:

Նոր տեխնոլոգիաների ներդրումը դպրոցում հատուկ կարիքներով երեխաների համար:

Դպրոցը դարձնել ուսումնամեթոդական կենտրոն չտեսնող երեխաների և նրանց ծնողների համար:

Ստեղծել նախադպրոցական խումբ` մինչև 6 տարեկան տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար:

Մանկավարժական կազմը համալրել հատուկ տիֆլոմանկավարժներով:

Ընդլայնել կապը այլ երկրների նույնատիպ դպրոցների հետ` օգտագործելով նրանց փորձը տեսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթության, դաստիարակության հարցերում` օգնելու համար նրանց հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:

Մեթոդական օգնություն ցուցաբերել ներառական դպրոցներում սովորող տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին և ուսուցիչներին:

Ստեղծել սոցիալհոգեբանական ծառայությունների կենտրոն: